ՔՀԶԿ-ի մասինԱնդամությունԻնտերնատուրաԾրագրերԾրագրերի լուսանկարներՀաճախ տրվող հարցերՀետադարձ կապԿապ


Google search
www www.cdcs.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԸ ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ
ՀՅՈՒՐԵՐԻ ԳԻՐՔ
ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԵՐ և ՄԱԽԹԱՆՔՆԵՐ
ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
XX-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ”
- ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԿԱՐ ԿԱՅՔԵՐ

 

:: ՄԱՄՈՒԼԸ ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ

Դպրություն, 28 դեկտեմբերի, 1990
Հայոց լեզվի դասընթացներ տարբեր բնագավառներում

Հայոց լեզվին գործնականորեն տիրապետելու խնդիրը վերջին ժամանակներս մեծ կարևորություն է ձեռք բերել արտասահմանում և երկրի միութենական ու ինքնավար հանրապետյուններում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Այսօր շատ մարդիկ են հայերեն սովորում: Նրանցից շատերը սփյուռքից են: Չնայած, որ նրանք ձգտում են սովորել լեզուն, բայց դեռևս չկա բավարար քանակությամբ մատչելի նյութեր: Այս գործընթացը արագացնելու համար պետք է գլխավորապես հաշվի առնել օտար լեզուների դասավանդման եղանակները, որպեսզի ստեղծվի դասավանդման պաշտոնական մեթոդոլոգիան:
Դպրություն, 28.12.1990

Վրաստան, N 164,սեպտեմբերի 17, 1991թ.,Վահան Խաչատրյան
Ճանաչել հարազատ արմատները

Ղևոնդ Ալիշան կրթական-մշակութային կազմակերպությունը 1991թ. կազմակերպել էր դասընթացներ Հրազդանում: Այդ դասընթացներին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից, Աշխաբադից, Թբիլիսիից, Ստավրոպոլից և այլն: Դասընթացները ներառում էին հայոց լեզվի, գրականության, պատմության և հայոց պատմության դասեր: Մասնակիցները շատ գոհ էին նախագծից: Դրա ապացույցն են հուշամատյանում գրված նրանց տպավորությունները:
Վրաստան, 17.09.1991

Հայաստանի Հանրապետություն, սեպտեմբերի 15, 1991
“Ղևոնդ Ալիշան “ ընկերությունը գործում է

Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոնը Ծաղկաձորի “Աղբյուրակ” հանգստյան տանը օգոստոսին կազմակերպել էր մեկ ամսյա դասընթացներ: Դասընթացներին մասնակցեցին Մոսկվայի, Աշխաբադի, Թբիլիսիի և Ստավրոպոլի հայկական համայնքների ներկայացուցիչներ, որոնք սովորեցին հայոց լեզու, գրականություն, ուսումնասիրեցին հայ ժողովրդի և հայկական եկեղեցու պատմությունը: Դասընթացների ընթացքում նրանք հանդիպեցին բազմաթիվ գիտնականների և արվեստի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետություն, 15.09.1991

Արմյանսկիյ Վեստնիկ, հոկտեմբերի 30, 1991թ.
Ղևոնդ Ալիշանը հայրենակիցներին

“Ղևոնդ Ալիշան” ուսումնամշակութային ընկերությունը դասընթացներ էր կազմակերպել Հրազդանում: Այդ դասընթացներին մասնակցեցին Մոսկվայի, Կիևի, Աշխաբադի և Ստավրոպոլի հայ համայնքների ներկայացուցիչներ: Ուսուցումը իր մեջ ներառում էր հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության դասընթացներ:
Արմյանսկիյ Վեստնիկ, 30.10.1991

Մոլորակ, 1991
Երբ սեպտեմբերը գալիս է …հոկտեմբերին

“Ղևոնդ Ալիշան” կրթական-լուսավորչական կազմակերպությունը վկայականներ է տալիս փախստական ուսուցիչներին, որոնք մասնակցել են “Հայող լեզուն և մշակույթը” դասընթացին: Այժմ նրանք կարող են դասավանդել դպրոցում….անգամ հայերեն: Բացի այդ ուսուցիչները ստացան “Բազմալեզու նկարազարդ բառարան” տիկին Ասլանյանից:
Մոլորակ, 1991

Հնչակ Հայաստանի, 15 հուլիսի, 1992
Ներքին Սփյուռքը և հայրենիքը ամրապնդել են կապերը

“Ղևոնդ Ալիշան” ընկերություն խնդիրներից մեկն է` հայերին և հայկական սփյուռքը միավորելեու համար: Այն ծավալում է այնպիսի գործունեություններ, ինչպիսիք են հայոց լեզվի, մշակույթի և կրոնի ամենամսյա դասընթացները այն մարդկանց համար, որոնք հիմնականում ապրում են իրենց հայրենիքից դուրս: Այս առիթով “Ղևոնդ Ալիշան” ընկերությունը կազմակերպում է մեկամսյա դասընթացներ Ծաղկաձորի “Աղբյուրակ” հանգստյան տանը:Մասնակիցները շատ զարմացած էին, որ չնայած դժվար պայմաններին, դասընթացները շատ լավ էին կազմակերպվել և նրանք շատ ուրախ էին, որ սփյուռքահայերը նույնպես ներգրավվել էին այդ գործունեության մեջ:
Հնչակ Հայաստանի, 15.07.1992 

Ռեսպուբլիկա Արմենիյա, հուլիս 1992թ, Մարիաննա Երեմյանց
Դեպի Հայաստան սովորելու

“Ղևոնդ Ալիշան” ընկերության նախագահ Սվետլանա Ասլանյանը նշում է, որ շատ նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ֆրանսիական Սորբոն համալսարանից Յան Լեգալը և Պիեր Սուրին, այցելել են Հայաստան և “Ղևոնդ Ալիշան” հասարակական կազմակերպությունը: Նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ֆրանսիայում հայոց լեզվի և մշակույթի տարածման խնդրին:
Ռեսպուբլիկա Արմենիյա, 21.07.1992

Արձագանք, 1992, Զեմֆիրա Օհաննեսյան
Հայոց լեզվի և մշակույթի դասընթացներ

”Ղևոնդ Ալիշան” ընկերությունը հայ փախստականների և ներքին սփյուռքի համար կազմակերպում է ամենամսյա դասընթացներ, որպեսզի սովորեցնի գրական հայոց լեզու և բարելավի նրանց գիտելիքները տարբեր բնագավառներում: Դասընթացները կազմակերպվում են մեր գեղատեսիլ Ծաղկաձորում:
Արձագանք, 1992

Գործ, 1992, Սյուզան Մարտիրոսյան
Որ հայը հայ մնա

“Ղևոնդ Ալիշան” ընկերությունը կապեր է հաստատում արտասահմանյան հայ համայնքների հետ: Դասընթացները կազմակերպվում են հատուկ մշակված ծրագրերով, որոնցով մասնակիցները կարճ ժամանակահատվաժում գրել, կարդալ են սովորում, ուսումնասիրում են իրենց մայրենի լեզուն, գրականությունը և հայոց եկեղեցու պատմությունը: Ընկերությունը դասընթացներ կազմակերպելու հրավերքներ է ստացել ԱՄՆ-ից, Հոլանդիայից և Պարսկաստանից: Ընկերությունը հայ համայնքներին ապահովում է բառարաններով, խոսակցագրքույկներով և հատուկ մշակված ուսումնական ծրագրերով:
Գործ, 1992

Երեկոյան Երևան, նոյեմբերի 2, 1992թ.
Մերն է մեր մշակույթը բարձրացնելու պարտականությունն ու պատասխանատվությունը

Տկն. Ասլանյանը ներկայացնում է “Ղևոնդ Ալիշանի” գործունեությունն ու պլանները: Կազմակերպությունը սկսել է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության և մշակույթի դասընթացներ, որին մասնակցում են ներքին և արտաքին սփյուռքի ներկայացուցիչները: Կազմակերպությունը նաև պլանավորում է հրատարակել տարբեր լեզուներով ուսումնական նյութեր, բառարաններ, գրականություն` արտահանելու հայ մշակույթը արտասահման: Մասնակիցները, որոնց թվում կան նաև արտասահմանցիներ, գոհ են դասընթացներից և պատրաստ են օգնել տարածել հայ մշակույթը աշխարհի տարբեր մասերում:
Երեկոյան Երևան, 20.11.1992

Հայաստանի Հանրապետություն, հուլիսի 24, 1993թ., Հռիփսիմե Համբարձումյան
Նպատակն է սփյուռքահայերի հայ ոգու վերածնունդը

Հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ: “Ղևոնդ Ալիշան” ընկերության խնդիրներից է հայերի և սփյուռահայերի մեջ կապը ամրապնդելու: Կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է անցկացնում սփյուռքահայերի համար: Այդ գործունեության մասնակիցներից մեկը Հռիփսիմե Համբարձումյանն է: Նա հայկական ընտանիքից է, բայց ապրել է Կիևում: Սա եզակի հնարավորություն էր նրա համար տեսնելու իր Հայրենիքը, ճանաչելու հայկական մշակույթն ու ավանդույթները, այցելելու շատ տեսարժան վայրեր: Նրա հայկական ոգին այնքան ուժեղ էր, որ նա Կիևում բացեց “Ղևոնդ Ալիշան” ընկերության մասնաճյուղը:
Հայաստանի Հանրապետություն, 24.07.1993

Երկիր, 28 հուլիսի, 1993
Նպատակը Հայաստանի և հայ ժողովրդի համակողմանի ճանաչումն է

Հիմնադրվելով 1988թ.` “Ղևոնդ Ալիշան” ընկերությունը հայոց լեզվի դասընթացներ է կազմակերպել փախստականների համար: Հիմնական նպատակը հայոց լեզվի և մշակույթի տարածումն է, ինչպես նաև հայերենի ավելի լավ ճանաչումը: Այս ընկերությունը ներկայացուցիչներ ունի Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Այս տարի ընկերությունը գործունեությունն է ծավալել Ծաղկաձորում: Մասնակիցները եկել էին աշխարհի տարբեր մասերից:
Երկիր, 28.07.1993

Նոր Կյանք, հուլիս 10, 1993
Ազգապահպան-լեզվապահպան գործունեություն

“Ղևոնդ Ալիշան” ընկերությունը սփյուռքահայերի և փախստականների համար կազմակերպում է հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության և մշակույթի դասընթացներ: Հայոց լեզուն հայկական համայնքներում տարածելու նպատակով ընկերությունը մտադիր է տպագրել ուսումնական ծրագրեր, դարձվածքային գրքեր և բառարաններ: Դասընթացների ընթացքում մասնակիցնները կհանդիպեն ճանաչված մարդկանց հետ և կմասնակցեն բազմաթիվ էքսկուրսիաների:
Նոր Կյանք, 10.07.1993

Ուրարտու, 1993
Մեզ օգնեցին հայ դառնալ

“Ղևոնդ Ալիշան” ընկերությունը հիմնադրվել է 1991թ: Բազմակողմանի գործունեություններով մենք գնում ենք Ղևոնդ Ալիշանի քայլերով, ով, ջանք չխնայելով, պահել և տարածել է հայկական մշակույթը Եվրոպայում: Ընկերությունն իր մասնաճյուղերն ունի Մոսկվայում, Թբիլիսիում և այլ երկրներում, որոնց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել հայերեն:

“Շնորհակալություն, մեզ օգնեցիք հայ դառնալ”, այս խոսքերն են, որ հնչեցին բազմաթիվ փախստականների և սփյուռքահայերի շուրթերից:
Ուրարտու, 1993

Հայրենիքի Ձայն, 1993
Մեր լեզուն և մշակույթն են մեր ազգի անվերապահ համախմբման առանցքը

“Ղևոնդ Ալիշան” կրթական-մշակութային կազմակերպությունը այժմ ունի գլխավոր խնդիր, որն է`կազմակերպել դասընթացներ օտարալեզու հայերի և այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են սովորել հայերեն: Ընկերության նախագահն է Երևանի Պետական Համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սվետլանա Ասլանյանը:
Հայրենիքի Ձայն, 1993

Հայրենի տուն, մարտի 29, 1994թ.
Հայր Ալիշան

Մխիթարյան գիտնականները մեծ ներդրում են ունեցել պատմության, գրականության, մշակույթի և այլ ոլորտների մեջ: Նրանցից ամենահայտնիներից է Ղևոնդ Ալիշանը: Նա պլանավորել էր գրել աշխատություններ Հայաստանի 15 նահանգների վերաբերյալ, չնայած չէր եղել Հայաստանում: Բայց ցավոք սրտի նա հասցրեց գրել միայն չորսի մասին: Այդ աշխատություններում Ալիշանը մանրամասն նկարագրում է Հայաստանի լեռները, գետերն ու լճերը և տեղեկություններ տալիս պատմական հուշարձանների և իրադարձությունների մասին: Նա նաև գիրք է գրել բույսերի մասին, որում խոսում է ավելի քան 3400 բույսերի և ծաղիկների մասին: Նրա աշխատությունները բաղկացած են 45 հատորներից:
Հայրենի տուն, 29.03.1994

Գործարար, հոկտեմբերի 23, 1994թ., Մեսրոպ Սահակյան
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն. ինչ է այն

Ըստ էության, այն նման առաջին կազմակերպություններից է, որը ստեղծվել է արդեն հեռավոր 1988թ-ին: Այս անվամբ կազմակերպությունը գրանցվել է դեռևս 1991թ: Հիմնադրվելով Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, նպատակ ուներ հայոց լեզու սովորեցնել ներքին սփյուռքին և փախստականներին: Ընկերությունում գործում է կին գիտնականների միություն, որի շրջանակներում ձեռնամուխ են եղել իրականացնելու “Կին գիտնականների հանրագիտարան” ծրագիրը: Բացի այս միությունից գործում են փախստականների և երիտասարդական խորհրդներ:
Գործարար, 23.10.1994

Ազգ, ապրիլի 19, 1994թ. , Նազենի Ղարիբյան
Հայ մշակույթի ուսուցումը հայ միջավայրից դուրս

“Ղևոնդ Ալիշան” ուսումնամշակութային ընկերությունը գործում է Երևանում 1988թ-ից: Ընկերության հիմնական խնդիրն էր մայրենի լեզու սովորեցնել Ադրբեջանի փախստականներին: Այժմ այն իր ճյուղերն ունի Մոսկվայում, Կիևում, Մյունխենում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, որը նպատակ ունի դպրոց հիմնադրել “Հայոց լեզու և մշակույթ օտարերկրացիների համար” անվանումով, որպեսզի տարածի և քարոզի հայ քաղաքակրթությունը: “Ղևոնդ Ալիշան” ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որն ունի այդ նպատակը:
Ազգ, 19.04.1994

Հայաստանի Հանրապետություն, սեպտեմբերի 19, 1994թ., Սուսաննա Մարտիրոսյան
“Ղևոնդ Ալիշանը” ալիշանական հնչողությամբ

Այս կազմակերպության նպատակը հայոց լեզվի և մշակույթի տարածումն ու քարոզչությունն է: Ինչպես ասել է կազմակերպության նախագահ Ս. Ասլանյանը, մենք Հայաստանում կազմակերպում ենք ամենամսյա դասընթացներ, որի հիմնական թիրախ խումբը փախստականներն են: Դասընթացները կազմակերպվել էին սփյուռքահայ և ռուսական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար: Հայերենը նույնպես դասավանդվում էր որպես երկրորդ լեզու: Հետագայում հայկական մշակույթը կներկայացվի աշխարհին տարբեր լեզուներով: Շատերի համար գործունեությունը անվճար է, միայն օտարազգիները պետք է որոշակի ներդրում կատարեին:
Հայաստանի Հանրապետություն, 19.04.1994

Ապագա, Մայիսի 10, 1995թ.
Հայոց լեզվի և մշակույթի դասընթացներ

“Ղևոնդ Ալիշան” ընկերությունը ստեղծվել է Երևանի Պետական Համալսարանի կամավորների ջանքերով, օգնելով 1988թ. Սումգայիթի ջարդերից փրկված փախստականներին: Հետագայում, բացի նյութական օգնությունից, ընկերությունը կազմակերպեց հայոց լեզվի, գրականության դասընթացներ: Արձագանքելով փախստականների մեծ հետաքրքրությանը և տեսնելով մշակույթի տարածման մեծ հնարավորությունը` ընկերությունը ընդլայնեց իր գործունեությունը` ավելացնելով պատմության, կրոնի և մշակույթի դասընթացներ:
Ապագա, 10.05.1995

Առավոտ, սեպտեմբերի 5, 1995թ.
“Ղևոնդ Ալիշան” ընկերության առաքելությունը

“Ղևոնդ Ալիշան” ընկերության կազմակերպած երկամսյա դասընթացները ավարտվեցվին: Նպատակը` հայոց լեզվի և մշակույթի տարածումն է: Դասընթացները կազմակերպվել էին սփյուռքահայերի և փախստականների համար: Ուսուցիչները որոշ դժվարություների առաջ կանգնեցին, քանի որ երեխաների ամենօրյա խոսակցական լեզուն հայերենը չէր և նրանք հայերեն չէին մտածում, այնուամենայնիվ մեր փորձառու ուսուցիչներին հաջողվեց արդյունքի հասնել: Էքսկուրսիաներ էին կազմակերպվել դեպի Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Մատենադարան:
Առավոտ, 05.09.1995

Հայաստանի Հանրապետություն,13 հուլիսի, 1995
Ուրախություն պարգևել հայ մանուկներին

Ծնողազուրկ երեխաների համար Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացվել էր Սուրբ Ծնունդին նվիրված բարեգործական ներկայացում: Երեխաներին գեղեցիկ և գունառատ խաղալիքներ նվիրեցին, որոնք բերվել էին Լոս Անջելեսից Շաքե Եղավյանի կողմից: Նպատակը` ուրախություն պարգևել հայ երեխաներին:
Հայաստանի Հանրապետություն, 13.07.1995

Ռեսպուբլիկա Արմենիա, օգոստոսի 30, 1995թ., Էլեոնոր Վարդանյան օգոստոսի 15, 1995թ.
«Ղևոնդ Ալիշանի երեխաները»

Սվետլանա Ասլանյանը` “Ղևոնդ Ալիշան” ընկերության նախագահը, վերջին տարիների ընթացքում փախստական երեխաների համար պարբերաբար կազմակերպում է 24-օրյա հանգիստ և էքսկուրսիաներ: Այս ամգամ երեխաները սահմանամերձ Խաչիկ գյուղից էին: Այդ ամսվա ընթացքում նրանք տարբեր գործունեություններ էին ծավալում, կազմակերպում մրցույթներ, գրում թերթեր և տարբեր խաղեր խաղում: Սա մեծ իրադարձություն էր մի երեխայի համար, որը սովոր էր քնել պայթող ռումբերի աղմուկի տակ: Այս ամենին մասնակցում էին փախստականների երեխաները, որոնք ծնողների հետ միասին մեծ սթրես են ապրել ադրբեջանական ջարդերի ժամանակ:
Ռեսպուբլիկա Արմենիա, 30.08.1995

Ռեսպուբլիկա Արմենիա, օգոստոսի 15, 1995թ.
Ծանոթացի’ր, սա քո հայրենիքն է

“Ղևոնդ Ալիշան” կազմակերպությունը ամբողջ աշխարհի հայերին հրավիրում է հայոց լեզվի դասընթացների: Կիևից, Ֆրանսիայից, Մոսկվայից և աշխարհի տարբեր երկրներից հայերը ժամանեցին իրենց հայրենիք և ծանոթացան իրենց մայրենի լեզվին, մշակույթին և պատմությանը: Այդ ծրագրի անվանումն էր “Ծանոթացի/ր, սա քո հայրենիքն է”
Ռեսպուբլիկա Արմենիա, 15.08.1995

Ռեսպուբլիկա Արմենիա, օգոստոսի 30, 1995թ.
Ով քեզ ասաց, որ արևմուտքը դրախտ է

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը նպատակ ունի մշակելու մարտավարություններ պայքարելու համար հայ աղջիկների առևտրի դեմ: Այս առիթով տպագրվել և տարածվել են բուկլետներ §Ո±վ քեզ ասաց, որ արևմուտքը դրախտ է¦ անվանմամբ: Ինչպես ասաց ՔՀԶԿ-ի անդամ Ժաննա Միքայելյանը, կազմակերպությունը պետք է համագործակցի ոստիկանության հետ, և պետք է հաստատել վստահության հեռախոսագիծ, որի օգնությամբ տուժած կանանց բարեկամները կարող են կապվել կենտրոնի հետ:
Ռեսպուբլիկա Արմենիա, 30.08.1995

Լրագիր, Օգոստոսի 10, 1996 թ.
“Ղևոնդ Ալիշանը” հայերեն է սովորեցնում

“Ղևոնդ Ալիշան” ընկերությունը կրթական-մշակութային դասընթացներ է կազմակերպել փախստական ուսուցիչների համար: Բոլոր 24 մասնակիցները գոհ և հպարտ էին իրենց աշխատանքի արդյունքներից: Ըստ “Ղևոնդ Ալիշան” ընկերության նախագահ Սվետլանա Ասլանյանի` այն նպատակ ունի տարածել հայոց լեզուն և մշակույթը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Լրագիր, 10.08.1996

Ռեսպուբլիկա Արմենիա, Օգոստոսի 19, 1996թ.
Ավարտական երեկոն կայացավ կեսօրին

Ավարտական երեկոն, որը հովանավորում էր UNICEF-ը տեղի ունեցավ Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում: Ուսուցիչների համար կազմակերպել էին երեքամսյա դասընթացներ, որի նպատակն էր տալ նրանց հայոց լեզվի առավելագույն գիտելիքներ, որպեսզի նրանց գիտելիքները օգտակար լինեն մարդկանց համար:
Ռեսպուբլիկա Արմենիա, 19.10.1996

Այժմ, Հոկտեմբերի 21, 1997
Լեզվական պատնեշը հաղթահարվում է

Լեզվի ինստիտուտում, երեկոյի ընթացքում, բոլոր ուսուցիչները, որոնք մասնակցել էին “Հայոց լեզու և մշակույթ» դասընթացներին, պարգևատրվեցին վկայականներով:

Լեզվի իմացության պակասը պատնեշ էր ուսուցմանը, և այդ նախագիծը օգնեց հաղթահարել այն, որը հովանավորում էր UNICEF-ը:
Այժմ, 21.10.1997

Դամի, Գոսպոդա, հուլիսի 19, 1997 թ.
Հայ կանանց նույնպես ներառել են ցուցակում

Բազմաթիվ հայ կանայք, շնորհիվ UNDP ծրագրի, նույնպես ներգրավվել են միջազգային կազմակերպություններում աշխատանք գտնելու թեկնածուների երկար ցուցակում:

Ըստ "Ղևոնդ Ալիշան" ընկերության նախագահ` Սվետլանա Ասլանյանի, Հայաստանում կարող է անցկացվել այսօրվա հայուհիների ինտելեկտուալ հնարավորությունների մաշտաբային գնահատականը և կարող է կազմվել չպահանջված կանանց կադրերի ինքնատիպ հաշվառում:
Դամի, Գոսպոդա, 19.07.1997

Ռեսպուբլիկա Արմենիյա, փետրվարի 25, 1997թ., Վարդան Խաչատրյան
Ծառը արմատներով է կենդանի

“Ղևոնդ Ալիշան” ընկերության ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է օգնել աշխարհի տարբեր երկրներում ծնված հայերին ճանաչել իրենց երկիրն ու լեզուն: Այս ծրագիրը կոչվում է “Ծանոթացի/ր, սա քո Հայրենիքն է”: Ընկերությունը կազմակերպեց քսանչորսօրյա դասընթացներ, որպեսզի փախստականները և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի հայկական հասարակության ներկայացուցիչները ավելի լավ ճանաչեն հայոց պատմությունն ու մշակույթը: UNICEF-ը փախստական ուսուցիչների համար հովանավորում էր երեքամյա դասընթացներ, որպեսզի նրանք կարողանան գրական հայերեն սովորեցնել իրենց աշակերտներին: “Ղևոնդ Ալիշան”ընկերության խնդիրն է ամուր կապեր հաստատել ազգային արմատների հետ:
Ռեսպուբլիկա Արմենիյա, 25.02.1997

Ազգ, Մայիսի 3, 1997թ.
Փախստական ուսուցիչները ծանոթանում են հայոց լեզվին և մշակույթին

Արդեն երկրորդ տարին է, որ “Ղևոնդ Ալիշան” ընկերությունը հայոց լեզվի և մշակույթի դասընթացներ է կազմակերպում: UNICEF-ը բարեխղճորեն Հայաստանին առաջարկել և հովանավորել է այս ծրագիրը: Դասընթացներին պետք է մասնակցեին 45 փախստական ուսուցիչներ: Մշակութային դասերը անցնում էին ռուսերենով: Ամառային Ճամբար էր կազմակերպվել նաև Նորքում փախստական երեխաներին հայերեն սովորեցնելու համար:
Ազգ, 03.05.1997

Լիդեր-Տելեգրամ, Հոկտեմբերի 18, 1997թ.
Փնտրեք հավասարությունը

Ս. Ասլանյանը օգտագործում է իր կարճ ժամանակը ԱՄՆ-ում սովորելու թե ինչպես են կանայք վաստակել իրենց իրավունքները: Սա պայքար է, որը նա կշարունակի Հայաստան վերադառնալուն պես: Նա տեղեկություններ գտավ ԱՄՆ-ում կանանց շարժման մասին, խոսեց կանանց մի շարք խմբերի հետ և մասնակցեց ժողովների: Ինֆորմացիան, որը նա տուն է տանում, կօգնի բարելավվել կանանց վիճակը Հայաստանում: Ինչպես նա է ասում, կրթությունը մյուսներին օգնելու համար օգտագործելը կյանքի փիլիսոփոյությունն է:
Լիդեր-Տելեգրամ, 18.10.1997
Լիդեր-Տելեգրամ, 18.10.1997

Առավոտ, հուլիսի 28, 1998թ., Ռուզան Մինասյան
Մարմնավաճառությունը արտագնա աշխքատանքի մի մաս

ՔՀԶԿ-ի անդամ Ժաննա Միքայելյանը տեղեկեցրեց, որ նա Բուդապեշտում մասնակցել է միջազգային սեմինարի, որտեղ մասնակցում էին ավելի քան 100 անդամներ 37 երկրներից: Սեմինարը կանանց իրավունքների ապօրինի վաճառքի մասին էր: ՔՀԶԿ-ն ունեցել է ”Միգրացիայի կանխարգելման” ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվել է կին փախստականների սոցիալական, հոգեբանական և մշակութային ադապտացիայի դասեր, քանի որ հենց փախստականներն են ավելի շատ աշխատանք փնտրում արտասահմանում:
Առավոտ, 28.07.1998

Առավոտ, նոյեմբերի 24, 1998թ., Արևհատ Գրիգորյան
Կին գիտնականները փորձում են §անցնել¦

ՔՀԶԿ-ի կին գիտնականների խորհուրդը Գիտությունների Ակադեմիայում կազմակերպել էր կլոր սեղան` ”Կին գիտնականները քաղաքացիական հասարակությունում” վերնագրով: Նրանք քննարկեցին տարբեր ծրագրեր, որին կարող են մասնակցել հայ աղջիկներն ու կանայք: Այդ ծրագրերն ենթադրում են մի քանի փուլով մրցույթներ, որոնց հաղթողները կարող են սկսել կամ շարունակել իրենց ուսումը արտասահմանում` հիմնականում ԱՄՆ-ում:
Առավոտ, 24.11.1998

Արարատ, նոյեմբերի 10, 1998թ.
Գենդեր նշանակում է կնոջ և տղամարդու հավասարություն

ՀՀ Սոցիալական ապահովության նախարարը դիմեց Արարատի մարզի մարզպետին` խնդրելով աջակցել ”Գյուղի կանայք քաղաքացիական հասարակությունում” ծրագրի իրականացմանը: Այդ ծրագիրը կազմակերպվել էր ՔՀԶԿ-ի կին գիտնականների խորհրդի կողմից: Դրա նպատակն է ընդգրկել գյուղի կանանց հասարակական կյանքում:
Արարատ, 10.11.1998

Ազգ, 1999
Գյուղի կանայք ՀԿ-ների ուշադրության կենտրոնում

Կանանց ՀԿ-ները իրենց ուշադրությունը վերջերս կետրոնացրել են գյուղի կանաց վրա: “Գյուղի կանայք քաղաքացիական հասարակությունում” ծրագիրը ֆինանսավորվել է USIA և իրականացվել ՔՀԶԿ ՀԿ-ի կողմից: Ընկերության նախագահ Սվետլանա Ասլանյանը նշել է, որ ծրագիրը կազմակերպվել է 7 մարզերում: Ծրագրի առաջնահերթ նպատակը` գյուղի կանանց միավորումն ու նրանց ներգրավումն է հասարակական գործունեությունում:
Ազգ, 1999

Նյու Յորք/Նյու Ջերսի, սեպտեմբերի 29, 2001թ.
ԱՄՆ-ն կազմակերպում է 54-րդ ամենամյա ՀԿ-րի Խորհրդակցությունը- Հայաստանի ներկայությունը կարևոր է այս տարի

Հիմնական նպատակը մարգինալ կանանց միավորումն ու ինքնաուժեղացումն է: Համաձայնեցումը նրանում է, որ ուսումնական սեմինարներ պետք է կազմակերպվեն այս կանանց համար, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն իրենց միջավայրի մասին և ըստ այդմ ինքնակամ մտնեն ակտիվ գործունեության մեջ իրենց սեփական համայնքում: Այս կապակցությամբ տիկին Ասլանյանն ավելացրեց, որ երիտասարդ աղջիկաների Օգնության Կենտրոնը Հայաստանում ստեղծվել է հենց այս նպատակով:
Նյու Յորք/Նյու Ջերսի, 2001

Առավոտ, N217, նոյեմբերի 20, 2003թ.
Աջակցություն աղջիկներին

Անապահով ընտանիքների բազմաթիվ աղջիկներ դպրոցն ավարտելուց հետո համալսարան ընդունվելու կամ աշխատելու հնարավորություն չեն ունենում: Ահա թե ինչու Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը կազմակերպել է երիտասարդ աղջիկներին աջակցելու ծրագիր: Ամեն տարի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերից և Երևանից երեսունական աղջիկներ մասնակցում են 9 ամիս տևողությամբ դասընթացների: Ավարտելուց հոտո ՔՀԶԿ-ն նրանց աջակցում է, որպեսզի նրանք աշխատանք գտնեն:
Առավոտ, 20.11.2003

Հայաստանի Հանրապետություն, նոյեմբերի 5, 2005թ. Կարին Գրիգորյան,
Հայ գիտնական կանայք

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը համաժողովի էր հրավիրել հայ կին գիտնականներին: Ներկայացվեց նոր, “XX-րդ դարի հայ գիտնական կանայք”, կենսագրական հանրագիտարանի նախագիծը: Ծրագրի նպատակը ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայ գիտնական կանանց ի հայտ բերելն է: Հայ կինը անգնահատելի ավանդներ ունի կենսաբանության, քիմիայի, բժշկության բնագավառներում:
Հայաստանի Հանրապետություն, 05.11.2005

Արարատ, սեպտեմբերի 19, 2005թ., Գոհար Հովսեփյան
Սեպտեմբերի 10` Սպիտակ Ժապավենի Երկրորդ օր

Հուլիս ամսին տեղի ունեցավ աղքատության դեմ պայքարը, որի խորհրդանիշն էր Սպիտակ Ժապավենը: Այդ օրն աշխարհի շատ մարդիկ կրեցին Սպիտակ Ժապավենը` ցույց տալու իրենց համերաշխությունը` վերջ տալու աղքատությանը: Սեպտեմբերի 10-ը Սպիտակ Ժապավենի երկրորդ օրն է, և Արտաշատի Տարեցների կենտրոնում “ՕՔՍՖԱՄ” Բրիտանական բարեգործական կազմակերպությունը և “Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն”-ը որոշեցին, որ Սպիտակ Ժապավենի երկրորդ օրը երթ կկայանա Արտաշատում:
Արարատ, 19.09.2005

Զարուհի, սեպտեմբերի 17, 2005թ., Սուսաննա Մարտիրոսյան
Մեր աղջիկները անվստահության բարդույթ ունեն

Հասարակության հեշտ խոցելի շերտը`17-22 տարեկան աղջիկներն ու պատանիները, ավելի ճիշտ նրանց մի մասը, ովքեր ավարտել են գիշերօթիկ դպրոցներ կամ դուրս են եկել մանկատնից, հնարավորություն չունեն շարունակելու ուսումը և մնում են գործազուրկ: Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը ԱՄՆ-ի դեսպանատան օգնությամբ փորձել է լուծել նման խնդիրը` իրականացնելով “Համայնքային զարգացման դպրոց” ծրագիրը: Ծրագրի մասնակից հոգեբան Արտեմիս Լեփեջյանի կարծիքով, աշխատանք գտնելու հարցում լուրջ բարդույթ ունեն հատկապես աղջիկները:
Զարուհի, 17.09.2005

Հայաստանի Հանրապետություն, ապրիլի 14, 2006թ., Գոհար Նուրիջանյան
“Կանանց դերը շարադրություններում”

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԱՄՆ խաղաղության կորպուսը և “Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը” կազմակերպել էին կանանց միջազգային օրվան նվիրված շարադրությունների համազգային մրցույթ: Մասնակցել են 5 մարզերի 8-10 դասարանի աշակերտներ, ներկայացնելով շարադրություններում իրենց հայացքները Հայաստանում կանանց դերի մասին: Հաղթողնորը պարգևատրեցին մրցանակներով:
Հայաստանի Հանրապետություն, 14.04.2006

Արտաշատ, փետրվար 2006
Թեման քաղաքացիական հասարակության զարգացումն է

Փետրվարի 9-ին “Սոցիոմետր” անկախ հետազոտություննրի կենտրոնը, նախագահ Ահարոն Ադիբեկյանը և “Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը, նախագահ Սվետլանա Ասլանյանը Արարատի մարզպետարանում տեղի հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրեցին խորհրդակցություն: Այն նպատակ ուներ պարզել մարզում քաղաքացիական հասարակության զարգացման ինդեքսը:
Արտաշատ, 02.2006

Արարատ, փետրվարի 17, 2006թ, Գոհար Հովսեփյան
Քաղաքացիական հասարակություն`դժվար, բայց անայլընտրանք ապագա

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը, նախագահ`Սվետլանա Ասլանյան, մարզպետարանում կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն մարզի հ/կ-ների ներկայացուցիչների հետ` պարզելու քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, նրանց ազդեցությունը որոշումներ կայացման վրա: “Սոցիոմետր” անկախ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հատուկ մշակված հարցաշարով հարցում անցկացրեց: Պատասխանների հիման վրա կստեղծվի Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ընդհանրական համանիշը: Դրա շնորհիվ միջազգային հանրությունը կտեղեկանա մեր նվաճումների ու խնդիրների մասին:
Արարատ, 17.02.2006

“Գոլոս Արմենիի”, 14 դեկտամբերի, 2006թ., Լևոն Հովաննիսյան
Քաղաքացիական հասարակության ադամանդը

Հայաստանը անկախ միջազգային կազմակերպությունների ֆիքսված ուշադրության կենտրոնում է, որոնք փորձում են պարզել, թե ով ենք, ուր ենք գնում և ինչպես ենք դա անում: Դոնոր երկրները և հովանավոր կազմակերպությունները օգտագործում են միջազգային կազամակերպությունների կողմից տրված գնահատականները նախքան աջակցություն տրամադրելը:

Այսպես առաջացավ նոր նշանակալի վերնագիր` “Քաղաքացիական հասարակության ինդեքս”: Վերջինիս ստեղծման նախաձեռնությունը պատկանում է CIVICUS միջազգային կազմակերպությանը ՀԱՀ-ում գտնվող գլխամասով: Հայաստանը 53 մասնակից երկրների շարքում էր: Այն ոչ միայն հնարավորություն տվեց սահմանել մեր զարգացման մակարդակը, այլև իրականացնել համագործակցային վերլուծություններ: “Քաղաքացիական հասրակության ինդեքս” ծրագիրը իրականացվեց “Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության ( նախագահ` Ս.Ասլանյան) և “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական ասոցիացիայի (նախագահ` Ա. Ադիբեկյան) կողմից: “Գոլոս Արմենիա” թերթի լրագրողի հետ հարզարույցում Ս.Ասլանյանը պատասխանեց մի շարք կարևոր հարցերի` կապված քաղաքացիական հասարակության վիճակի հետ, կառավարության նկատմամբ դրա ունեցած վերահսկողության, հասարակության բարեփոխման և այլն:
Գոլոս Արմենիի, 14.12.2006

Ապագա, Մայիսի 10, 2007թ
Դոկտ. Սվետլանա Ասլանյանի այցելությունը մեր խմբագրատուն

Կանադայի Հայ Կանանց Միության Վարչականների առաջնորդությամբ հաճույք ունեցանք մայիսի 9-ի առավոտյան մեր խմբագրատան մեջ ընդունելու հայերենի լեզվաբան դոկտ. Սվետլանա Ասլանյանին, որ հրավիրված էր Մոնրեալի Ֆրանսիական համալսարանի կողմից մի շարք դասախոսություններ կարդալու Կանադայի “Partnership for tomorrow” ծրագրի շրջանակներում: Խոսելով Հայաստանի կրթական կացության մասին` դոկտ. Սվետլանա Ասլանյանը հայտնեց թե մեծ ճիգեր կգործադրվեն կրթական համակարգը համապատասխանեցնելու Եվրոպական կենտրոնների և նրանց ծրագրերի հետ:
Ապագա, 10.05.2007

Արարատ, ապրիլի 11, 2007թ.
Կանայք և ընտրությունները

ՔՀԶԿ-ն կազմակերպել ու կազմակերպում է դասընթացներ կանանց համար Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Արարատում, հետևյալ թեմայով` կանանց գործուն մասը 2007թ. խորհրդարանական ընտրություններում: ՔԶՀԿ-ի նախագահ Սվետլանա Ասլանյանը ՔՀԶԿ-ի Արարատի ներկայացուցիչ Լ. Պողոսյանի հետ համատեղ Մասիսում ու Վեդիում անցկացրել են դասընթացներ վերոհիշյալ թեմայով քիչ տեղեկացված կանանց հետ: Նրանք որոշ գիտելիքներ ստացան իրենց իրավունքների ու առաջիկա ընտրություններին մասնակցելու կարևորության մասին, ինչպես նաև ստացան անհրաժեշտ գրականություն:
Արարատ, 11.04.2007

Մենք, Դուք, Նրանք, մայիսի 9, 2008թ., Սւսաննա Մարտիրոսյան
Քաղաքացիական հասարակությունը երիտասարդ քաղաքացու աչքերով

Արդեն 5-րդ անգամ ՔՀԶԿ-ն ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի համագործակցությամբ կազմակերպում է շարադրությունների մրցույթ, որի նպատակն է մարզերի պատանիների գիտակցության մեջ զարգացնել գենդերային գաղափարները և քաջալերել երիտասարդությանը` արտահայտելու իրենց մտքերը և կարծիքները կանանց դերի մասին մեր հասարակությունում: Մրցույթին մասնակցել են 8 մարզերի 6-10 դասարանների աղջիկներ և տղաներ: Նրանց մի մասը շարադրություն է գրել “Առաջնորդ կանայք” թեմայով, մյուսներն էլ մասակցել են պաստառների մրցույթին`ներկայացնելով կոլաժ, էսքիզ կամ նկար:
Մենք, Դուք, Նրանք, 09.05.2008

Կանանց առաջնորդության համաշխարհային ցանց,2009 հունվար, Էլեն Բոնապարտ
Գտնել ժամանակ

“Ղևոնդ Ալիշան” ընկերության նախագահ` Սվետլանա Ասլանյանը, կատարում է 2-ից ավելի դրույքային աշխատանք: Լինելով բանասիրական գիտությունների թեկնածու` նա աշխատում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանական ինստիտուտում որպես հետազոտական խմբի ղեկավար` միաժամանակ կատարելով միջազգային հարաբերությունների գծով գիտական քարտուղարի պաշտոնը:

Իր 2-րդ` կամավոր աշխատանքի համար Սվետլանան աշխատում է մի շարք ՀԿ-ների հետ: Նա հիմնել է “Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն” հասարակական կազմակերպությունը, այս հկ-ի նախագահն է և դրա կին գիտնականների խորհրդի հիմնադիր տնօրենը: Սվետլանա Ասլանյանը շատ նախաձեռնությունների և վերապատրաստողների ծրագրերի հեղինակ է, որոնք նպատակ ունեն բարձրացնելուհայ կնոջ կարգավիճակը քազաքացիական հասարակությունում:

Այս ամենի հետ մեկտեղ, Սվետլանան ժամանակ է գտնում վայելելու իր ընտանիքը` ամուսնուն, տղային և հրաշք թոռնիկներին, բավականություն է ստանում կարդալուց, դասական և ժողովրդական երաժշտությունից:
Կանանց առաջնորդության համաշխարհային ցանց

Լրագիր, ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, հուլիս-օգոստոս, 2010, #3
Երիտասարդ կանանց հզորացնելով գյուղական համայնքներում

Չնայած ՀՀ սահմանադրությունը անդրադառնում է կանանց իրավունքներին, օրենքներն ու առօրյա սովորույթները հաճախ բախվում են իրար: Կանանց դերը բարձրացնելու համար Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը ԵՄ աջակցությամբ նախաձեռնում է “Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքերում” ծրագիրը: Այն մինչ այժմ ներառել է դասընթացներ մարդու իրավունքների, գենդերային հավասարության, առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև վերապատրաստումներ վերապատրաստողների համար և ուսումնական նյութերի և գրքերի հրատարակում: Դասընթացները օգնել են երիտասարդ կանանց բացահայտել իրենց ունակությունները և ակտիվ մասնակցել քաղաքացիական հասարակությունում:
Լրագիր, ԵՄ պատվիրակությունը Հայաստանում

Գյուղխորհրդատվություն, մարտ 2011, Գայանե Դանիելյան
Հզորացնենք գյուղական համայնքները

“Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” /նախագահ` ս. Ասլանյան/ հասարակական կազմակերպությունը հանրապետության 4 մարզերում իրականացնում է “ Հզորացնենք գյուղական համայնքները” ծրագիրը, որը հովանավորվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության կողմից: Այս ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց ակտիվությունը համայնքային կյանքում, քաղաքացիական հասարակությունում: Համայնքի զարգացման խնդիրներթվ մտահոգ ակտիվ կանանց գործունեության շնորհիվ կփորձվի զարգացնել նրանց մոտ առաջնորդության ունակությունները, մասնակից դարձնել համայնքային խնդիրների լուծմանը`համագործակցող գործուղությունների միջոցով:
Գյուղխորհրդատվություն, 03.2011

Կանթեղ, Փետրվար 2011, Ղուկաս Սիրունյան
«Հզորացնենք գյուղական համայնքները

Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոնն իրականացրել է «Հզորացնենք գյուղական համայնքները ծրագիրը» ՀՀ չորս մարզերում` ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց ակտիվությունը համայնքի կյանքում, քաղաքացիական հասարակությունում: ՀԿ նախագահ պրոֆեսոր Ս. Ասլանյանը կարևորեց համագործակցությունը մարզպետարանների տարբեր բաժինների և տեղական հկ-ների հետ:
Կանթեղ, 02.2011

Առավոտ, սեպտեմբերի 7, 2011թ. /www.aravot.am, Արամ Զաքարյան
Մարզեր ԿԻՆՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԸ

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հ/կ նախաձեռնությամբ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ (մոտ 20 հազար դոլար) Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում մեկ տարի իրականացվել է «Հզորացնելով գյուղական համայնքը» ծրագիրը, որի նպատակն է տեղական եւ ազգային մակարդակներում որոշումներ կայացնելու գործում մեծացնել գյուղի կանանց դերը: Ծրագրին մասնակցել է 120 կին, ում համար կազմակերպվել են դասընթացներ, բարձրացրել նրանց իրազեկվածության աստիճանը: Ըստ հ/կ նախագահ Սվետլանա Ասլանյանի` այսկերպ փորձում են վերականգնել ավանդույթը, երբ համայնքը պետության մեջ դեր ունեն և ուզում են, որ կանայք համայնքի կյանքում դեր ունենան:
Առավոտ, 07.09.2011

Արագածոտնի ԳԱՄԿ
«Գյուղխորհրդատվություն», մարտ 2014թ. Անուշ Մելքոնյան
Կանայք և համայնքի զարգացումը

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը «Կանադա ֆոնդի» աջակցությամբ կազմակերպել է սեմինարներ` «Կանանց դերը գյուղական համայնքներում» թեմայով: Սեմինարներին մասնակցել են Աշտարակի, Ապարանի և Էջմիածնի ակտիվ կանայք: Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել կանանց դերը գյուղական համայնքներում, ներգրավել նրանց հասարակական կյանքի կարևոր գործընթացներում, օգնել մասնակցելու որոշումների կայացման և դրանց լուծման հարցում: Սեմինարները ամփոփվել են համաժողով Աշտարակ քաղաքում, որին մասնակցել էին Արագածոտնի, Արարատի և Արմիավիրի մարցերի կանանց հասարակական կազմակերպությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ակտիվ կանայք տարբեր ոլորտներից: Համաժողովում «Կոալիցիաների և համացանցի դերը կանանց հզորացման գործում» թեմայով զեկուցումով հանդես եկավ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ` Սվետլանա Ասլանյանը: Գյուղական համայնքների հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը:

top