ՔՀԶԿ-ի մասինԱնդամությունԻնտերնատուրաԾրագրերԾրագրերի լուսանկարներՀաճախ տրվող հարցերՀետադարձ կապԿապ


Google search
www www.cdcs.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԸ ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ
ՀՅՈՒՐԵՐԻ ԳԻՐՔ
ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԵՐ և ՄԱԽԹԱՆՔՆԵՐ
ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
XX-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ”
- ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԿԱՐ ԿԱՅՔԵՐ

 

:: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ 

Պատմությունը

Իրավական դաշտը

Կառուցվացքը

Խնդիրները

Փորձառությունը

Գործունեություն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող «Ղևոնդ Ալիշան» լուսավորչական-մշակութային ընկերության իրավաժառանգորդն է, որը հիմնադրվել է Պերեստրոյկայի ժամանակ 1988թ. Երևանի պետական համալսարանի դասախոսների և ՀՀ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանական ինստիտուտի մի խումբ հայտնի գիտնականնների կողմից։ Այն գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն (ՀԿ), երբ Հայաստանը դուրս եկավ Սովետական Միության կազմից և անկախ հռչակվեց 1991թ.։ Կազմակերպության անդամները առաջատար գիտնականներ, մշակույթի գործիչներ, դասախոսներ, ուսուցիչներ և ուսանողներ են, որոնք կամավոր կերպով մասնակցում են կազմակերպության գործունեությանը։

ՔՀԶԿ-ի կազմում գործում են Կին գիտնականների խորհուրդը, Տարեց կանանց լիգան և Երիտասարդների խորհուրդը։

Մեր առաքելությունն է աջակցել ժողովրդավրդավարության և քաղաքացիական հասարակության, կանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների, բազմակարծության, բազմազանության (մշակութային, լեզվական, կրոնական և քաղաքական) գաղափարների տարածմանը։

Մեր հեռահար նպատակն է՝ քաղաքացիական կրթության միջոցով նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը։

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից 1991թ., վերագրանցվել է 1998թ., 2000թ. և 2005թ.։ ՔՀԶԿ-ի գործունեությունն ու պարտականությունները սահմանող գլխավոր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է։

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՔՀԶԿ կառավարող մարմիններն են. Ընդհանուր ժողովը, Վարչությունը, Նախագահը և հանձնաժողովների ղեկավարները

ՔՀԶԿ-Ի կառուցվածքը

ԽՆԴԻՐՆԵՐԸ

• Զարգացնել ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության գաղափարը
• Իրականացնել կրթական աշխատանքներ մարդու իրավունքների և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում
• Աջակցել կանանց շարժմանը և գենդերային իրավահավասարության զարգացմանը
• Բարձրացնել իրազեկությունը բաց քաղաքացիական հասարակությունում ՀԿ-ների կարևոր դերի մասին
• Ապահովել շահերի պաշտպանություն և կրթական ծառայություններ փախստականների և ազգային փոքրամասնությունների համար
• Աջակցել փախստականների և ազգային փոքրամասնությունների ներգրավմանը սոցիալական ինֆրակառուցվածքի և քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում
• Նպաստել հայոց լեզվի և մշակույթի քարոզչությանը և տարածմանը

ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

Ավելի քան 15,000 մարդ շահառու է դարձել ՔՀԶԿ-ի գործունեությունից հիմնադրման օրվանից։ Շահառուների շարքում են տեղացի ու փախստական կանայք, տղամարդիկ, երիտասարդներ և երեխաներ՝ քաղաքաբնակ և գյուղական համայնքներից, ինչպես նաև երիտասարդներ, կանայք և տղամարդիկ Սփյուռքից և այլ երկրներից։

ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

Իր գործունեության ընթացքում Կենտրոնը իրականացրել է 100 ավելի բազմաբնույթ կրթական և ուսուցողական ծրագրեր՝ տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և համատեղությամբ։

ՔՀԶԿ-ի անդամները աշխատելու մեծ փորձ ունեն կրթության, շահերի պաշտպանության և կանանց խնդիրների ոլորտներում սկսած 1988թ.-ից։ Նրանք դասընթացներ են անցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Բուդապեշտում, Ավստրիայում, մասնակցել և ելույթներ են ունեցել միջազգային շատ գիտաժողովներում և համաժողովներում։

Վերջին տարիների ընթացքում ՔՀԶԿ-ն իրականացրել է ավելի քան 100 միջազգային, տարածաշրջանային, ազգային և տեղական տարբեր ծրագրեր իր ռազմավարական ծրագրերի շրջանակներում։ Ծրագրերն իրականացվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ներառելով շահառուների մեծ խմբեր։ Մեր բոլոր միջոցառումները եղել են շատ հաջողված։ ՔՀԶԿ-ն ունի ավելի քան 30 հրատարակումներ։

ՔՀԶԿ-ն զարգացրել է փոխհարաբերությունների հզոր ցանց այլ ՀԿ-րի, ինչպես նաև Արևմուտքի, ԱՊՀ երկրներիների կրթական հաստատությունների հետ, ունի նաև դասավանդման մեծ փորձ և նյութական հիմք՝ սարքավորումներով հագեցած գրասենյակ, համակարգչային դասարան և հարուստ գրադարան՝ ժողովրդավարության և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Զարգացման ծրագրերի մշակում և իրականացում, խարհրդատվական և շահերի պաշտպանության ծառայության մատուցում, հետազոտության կազմակերպում և իրականացում, փորձաքննություն, տեղեկատվության տարածման աշխատանքներ, դասընթացների, վերապատրաստումների և այլ կուրսերի դասավանդում, հրատարակչական աշխատանք։

Կազմակերպության գործունեությանը առատաձեռնորեն աջակցել են մեր դոնորները՝ ներառյալ USAID/Save the Children, UNDP, UNEP, UNHCR, UNESCO, UNICEF, UMCOR, WFP, UN/NRC, OSI, Catholic Relief Service, European Women՛s Synod/NL, WRTW, Committee of Religious Women Against Trafficking in Women/NL, US Embassy in Armenia, World Learning, CiviCap International, OSCEE, COE, CIVICUS, OXFAM/Novib, Royal Netherlands Embassy, Eurasia Foundation, Mama Cash-NL, Canada Fund, NEWW, EU/EIDHR և մի շարք տեղական հովանավորներ։

ՔՀԶԿ-ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

• NEWW - Արևելք-Արևմուտք կանանց ցանց
• CIVICUS - Համաշխարհային միավորում քաղաքացիների մասնակցության համար
• WANGO - Ոչ պետական կազմակերպությունների համաշխհարային ասոցիացիա
• INWES - Կին գիտնականների և ինժեներների միջազգային ցանց
• AWID – Կանայք և զարգացումը ասոցիացիա
• EUROSTEP - Եվրոպական ինքնավար ոչ կառավարական կազմակերպությունների ցանց
• SOCIAL WATCH - Գենդերային անհավասարության և աղքատության հաղթահարում
• OXFAM - Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանց
• Արևելյան գործընկերության հայկական ազգային պլատֆորմ
ՔՀԶԿ-ն UNHCR-ի՝ տարածաշրջանային համաժողովի փախստականների, տեղաշարժվածների, ԱՊՀ ու հարևան այլ երկրներում բնակեցված բռնագաղթվածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հավատարմագրված անդամ է։

ՏԵՂԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Հայաստանի կանանց ՀԿ-ների համանախագահություն (կանանց 19 հասարակական կազմակերպությունների ցանց), Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա,, Կանանց հանրապետական խորհուրդ, Հոգեկան առողջության հիմնադրամ, “Ահազանգ” փախստականների ասոցիացիա, “Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոն, Սոցիալական քաղաքականության զարգացման կենտրոն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ Ազգային Խաղաղության հիմնադրամ, ԱՄՆ; Բարեկամության ուժը, Ատլանտա,ԱՄՆ; Հայ մշակութային շրջանակ, Մոնրեալ, Կանադա; Հայ կանանց ասոցիացիա, Մոնրեալ, Կանադա; Հայկական ուսումնասիրությունների ընկերություն, Փարիզ, Ֆրանսիա; WRTW, Հավատացյալ կանայք՝ ընդդեմ կանանց հարկադրական վաճառքի, Նիդերլանդներ; NEWW - Արևելք-Արևմուտք կանանց ցանց։

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերջինից սկսած)

2013 Women, Peace and Security, The Hague, NL.
2008 Women Leaders for the World, Global Women՛s Leadership Network
Leavey School of Business, Santa Clara University, California, USA
2007 Breaking the Glass Ceiling։ Women in Politics and Business
Salzburg- Seminar, Salzburg, Austria
2004 Bridging Human Rights, Conflict Resolution and Development,
AU, Washington, DC,
2004 Gender, Peace building in Development Context, AU, Washington,
2004 Training of Trainers in Peacebulding & Development, AU,
Washington, DC
1999 Training Program on Trafficking in Women, Utrecht, Netherlands.
1999 Session on Gender Studies, Curriculum Resource Center, OSI, Budapest, Hungary
1998 Transitional Training Seminar on Trafficking in Women, Budapest, Hungary.
1997 Non-governmental Organization։ Leadership and Civil Society Salzburg- Seminar, Salzburg, Austria
1994 Women՛s NGO Management & Violence against Women,
The Friendship Force, Atlanta, GA, USA
1994 Management + Leadership training courses, AAA/NGO Center, Yerevan

ԱՅԼ ՓՈՐՁ

• 1994թ. ՔՀԶԿ-ն լիազորվեց մասնակցել UNHCR-ի Տարածաշրջանային համաժողովի ստուգիչ խմբի աշխատանքներին, որը ուղղված էր փախստականների, տեղահանված անձանց, հարկադրված տեղափոխման այլ ձևերի և վերադարձողների հիմնախնդիրներին ԱՊՀ-ում և հարևան երկրներում։
• ՔՀԶԿ անդամները հանդես եկան որպես պաշտոնական միջազգային դիտորդներ 2004թ. Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում հիմնված Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և Ընտրությունների մոնիթորինգի կազմակերպության եվրոպական ցանցի կողմից (ENEMO)
• ՔՀԶԿ անդամները հանդես եկան որպես պաշտոնական տեղական դիտորդներ Հայաստանում խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ (Նախկին խորհրդարանականների ասոցիացիայի հետ համատեղ) 2004թ.-ից սկսած։
• 2005թ. մանրամասն ընտրման գործընթացից հետո ՔՀԶԿ-ն ընտրվեց CIVICUS-ի կողմից՝ համակարգելու Քաղաքացիական հասարակության ինդեքսը Հայաստանում 2005-2006թթ.։ Քաղաքացիական հասարակության գնահատումը ավարտված է և հրատարակված է գիրք “Քաղաքացիական հասարակության ինդեքսը Հայաստանում. Տեսական հիմքերից դեպի իրականություն”, 2006թ.
• 2007թ. կազմակերպությունը ընտրվեց որպես ԵՄ-ԱՊՀ Gender watch ծրագրի կիզակետ՝ իրականացնելու Եվրոպական Միության կողմից Հայաստանի զարգացման օգնության գենդերային վերլուծություն հետազոտությունը, 2008
• 2008թ. կազմակերպությունը արժանացել է “2008 Stockholm Challenge Award”-ի մրցանակին “ Երիտասարդ կանանց առաջնորդության ինստիտւտ” ծրագրի համար
• Սկսած 2008թ. ՔՀԶԿ ընտրվեց որպես Social Watch-ի կիզակետ և կազմեց երկրի զեկույցներ 2010, 2011, 2012թթ
• 2009թ. մոտ 5000 հայկական ՀԿ-ներից կազմակերպությունը ընտրվեց մասնակցելու Բրյուսելում կայացած “Առաջի քաղաքացիական հասարակության Ֆորումին”, այժմ հանդիսանում է Արևելյան գործընկերության հայկական պլատֆորմի անդամ և շարունակուն է ակտիվ գործունեություն ծավալել աշխատանքային խմբերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • 5th World Forum on Human Rights: Sustainable Development - Human Rights: a common struggle?  Nantes, France, 2013
  • Advancing the Post-2015 Sustainable Development Agenda, Bonn, Germany,2013
  • The fifty-seven session of the Commission on the Status of Women, New York, USA,  2013
  • W.I.N, Global Leadership Conference 2012, Rome, Italy, 2012
  • IISES, International Interdisciplinary Conference in Palermo, Italy, 2012
  • International Congress of Humanities and Social Sciences Research, Paris, France, 2012
  •  The fifty-sixth session of the Commission on the Status of Women, New York, USA,  2012
  • European Gender Summit, Brussels, Belgium, 2011
  • Best Practices in Mobilizing Civil Society for Dialogue, Vienna, Austria 2011
  • The 6th ECPR General Conference, Reykjavik , Ireland 2011
  • Social Watch Pan Asian Capacity Building Workshop, Phnom Penh, Cambodia 2011
  • The fifty-fifth session of the Commission on the Status of Women, New York, USA,  2011
  • W.I.N. Global Conference 2010: Realizing Visions, Paris, France, 2010
  • Civil Society Forum Working Group 3, Brussels, Belgium, 2010
  • Crossroads 2010 International Conference, Hong Kong, China, 2010
  • Eastern Partnership Civil Society Forum, Brussels, Belgium, 2009
  • World Out games 2009, 2nd International Conference on LGBT Human Rights, Copenhagen, Denmark, 2009
  • W.I.N. Global Conference 2009: Wisdom in Action, Prague, Czech Republic, 2009
  • The 3rd World Engineers Convention, Brasilia, Brazil, 2008
  • The 14 International Conference of Women Engineers and Scientists, Lillie, France, 2008
  • Stockholm Challenge 2008 Award Ceremony, Stockholm, Sveden, 2008
  • Global Conference on Sustainability and Transparency, Amsterdam, NL, 2008
  • Euclid Network Conference, Budapest, Hungary, 2008
  • Women in Engineering and Technology Research, Prometea, Paris, France, 2007
  • Salzburg Seminar, Salzburg, Austria, 2007
  • EU Development Policies and their monitoring in the regions of CEE/CIS, Gdansk, Poland, 2007
  • 7th  CIVICUS World Assembly, Glasgow, UK, 2007
  • Networking in Science and Technology: The Gender Perspective,  Syros, Greece,  2007
  • International Colloquium on Women in Engineering and Technology, Tinis, 2007
  • International  Symposium of Technologies for Social  Action, Seville, Spain, 2007
  • Fulbright Association 29th annual conference, Marrakech, Morrocco, 2006
  • Social Watch, Sofia, Bulgaria, 2006
  • Kick-Off-Meeting for European and International Research Cooperation in Women’s and Gender Studies in Science, Technology and Medicine, Berlin, Germany, 2006
  • “Equal is not enough” European conference on equal opportunities, Antwerp, Belgium, 2006
  • EU Development Policies and their monitoring in the regions of CEE/CIS, Gdansk, Poland, 2006
  • Affirming Diversity: Women Making A Difference, Women Global Connection II International Conference, San-Diego, USA, 2006
  • 6th  CIVICUS World Assembly, Glasgow, UK, 2006
  • European Biopolitics Conference, Berlin, 2006
  • Women as a Global Leaders: Communities in Transition, Abu Dhabi, UAE, 2006
  • 10th AWID International  Forum, Bangkok, Thailand, 2005
  • 10th International Women &Health Meeting, New Delhi, India, 2005
  • NEWR Final Conference, University of Birmingham, Birmingham,UK, 2005
  • “Women’s World 2005” 9th International Interdisciplinary Congress of Women, Seoul, Korea, 2005 
  • Émancipation ou Liberté, Colloque Résonances, Université de Paris VIII, Paris, France, 2005
  • "Creativity, Dissidence and Women" , Cairo, Egypt, 2005 
  • Gendering Transformations, Crete, Greece, 2005
  • Women as a Global Leaders: Educating the Next Generation, Dubai, UAE, 2005
  • 5th  CIVICUS World Assembly, Goborone, Botswana, 2004
  • Second European Women’s Synod, Barcelona, Spain, 2003
  • OSCE 11th  Ministerial Council, Maastricht, NL, 2003
  • Girls Leadership and Trafficking Prevention - Salve Regina University (Pell Center), and Harvard University (Kennedy School of Government, Women and Public Policy Program), Cambridge,USA, 2003
  • Women and Civil Society - Radcliffe Institute for Advanced Study (Graduate Consortium in Women’s Studies),Cambridge,USA, 2003
  • “Sustainable Feminisms: Enacting Theories, Envisioning Action”, St. Paul, Minnesota, USA, 2003
  •  Gender, Faith and Social Activism: Women in a Uniting Divided Europe “Combating Poverty, Violence, Racism and Globalization”, Prague, Czech Republic, 2002
  • 54 th Annual DPI/ NGO Conference, “NGOs Today: Diversity of the Volunteer Experience”,  New York, USA,  2001
  • 5th European Women’s Academy “ Women and Future of Democracy in Europe”, Boldern, Switzerland, 2001  
  • September, 2000-Regional Dynamics of the Black and Caspian Sea Basins, Odessa, Ukraine
  • IRENE, International Seminar on "Organizing women in the informal sector", Düsseldorf, Germany, 2000
  • "Women in Politics: Feminism(s) with an Eastern Touch "Dubrovnik, Croatia, 2000
  • NGO Working Session (prior to the ECE Regional Preparatory Meeting), Geneva, Switzerland, 2000
  • "Workshop on Psychosocial Rehabilitation of Displaced persons", Moscow, Russia, 1999
  • The 1999 Seoul International Conference of NGOs, Seoul, Korea, 1999
  • Women and Earth, International conference, Helsinki, Finland, 1998
  • Cultural Competence and Mental Health, Sacramento, California, USA, 1997
  • October 1997 - Women Who Are Changing Education, AAUW, Eau Claire, Wisconsin, USA, 1997
  • Welcome to Washington International Club, annual conference, Washington, D.C., USA, 1997
  • Women Against Trafficking on Women, Amersfoort, Netherlands, 1997
  • UNHCR Regional Conference, Geneva ,  Switzerland, 1997
  • Second European Ecumenical Assembly, Graz, Austria, 1997
  • February 1997 - Second Annual Colloquy of European Center for Modern Languages, Graz, Austria
  • First European Women’s Synod, Gmunden, Austria, 1996
  • Fourth World Conference on Women, Beijing, China, 1995

Մանրամասն տեղեկությունների համար դիմել

Փոստային հասցեն. ՀՀ 0025, Երևան, Նալբանդյան 49, #9
Գրասենյակի հասցեն. ՀՀ  0009, Երևան, Աղայան 15, #17
Հեռ. (374 10) 560 544, Ֆաքս. (374 10) 585- 677
Էլ.- փոստ. info@cdcs.am
Website։ http։/ www.cdcs.am
Ա. Աբրահամյան, գործադիր տնօրեն

 

ՔՀԶԿ-ն պատրաստ է կապեր հաստատելու և համագործակցելու տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ։

 

 

top