ՔՀԶԿ-ի մասինԱնդամությունԻնտերնատուրաԾրագրերԾրագրերի լուսանկարներՀաճախ տրվող հարցերՀետադարձ կապԿապ


Google search
www www.cdcs.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԸ ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ
ՀՅՈՒՐԵՐԻ ԳԻՐՔ
ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԵՐ և ՄԱԽԹԱՆՔՆԵՐ
ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
XX-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ”
- ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԿԱՐ ԿԱՅՔԵՐ

 

:: ՀԱՃԱԽ  ՏՐՎՈՂ  ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է ՔՀԶԿ-ն
Քաղաքացիականհասարակությանզարգացմանկենտրոնը ոչ քաղաքական, ոչ կառավարական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը կոչված է նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կանանց իրավունքների, բազմակարծության, բազմազանության (մշակութային, լեզվական, կրոնական, քաղաքական) գաղափարների տարածմանը։
ՔՀԶԿ-ն ընդգրկում են. Կին գիտնակնների խորհուրդ, Երիտասարդների խորհուրդ և Տարեց կանանց լիգա։

Ի՞նչով է պայմանավորվում քաղաքացիական հասարակության կարևորությունը
Քաղաքացիական հասարակության աշխատանքները հաճախ տարվում են՝ առանց հասարակության և կառավարությունների աջակցության։ Ամբողջ աշխարհով մեկ քաղաքացիական հասարակությունը շատ մեծ դեր է խաղում ժողովրդավարության կառուցման, բազմակարծության և արդարության առաջ քաշման, աղքատության դեմ պայքարի գործում, նաև պետական և տնտեսական դաշտերի կարգավորման ու կատարելագործման գործում։

Ի՞նչպես է ՔՀԶԿ-ն ամրապնդում քաղաքացիական հասարակությունը
ՔՀԶԿ-ն և նրա անդամները համագործակցում են որպեսզի՝

  • տարածքային և տեղական հանդիպումներ անցկացվեն հրատապ հարցեր քննարկելու նպատակով և զարգացնել փոխըմբռնում ու փոխադարձ սկզբունքայնություն։
  • ինֆրակառուցվածքի զարգացման ագիտացիա տանել ոչ եկամտաբեր և ոչ կառավարական կազմակերպությունների  ազգային մակարդակով։
  • ծառայել  որպես տեղեկատվության հաշվարկային պալատ՝ համախմբելով մարդկանց և տեղեկատվությունը ոչ կառավարական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակությունների թիվը ամբողջ աշխարհով մեկ ավելացնելու նպատակով։

Ի՞նչպես է ՔՀԶԿ-ն ծավալում իր գործունեությունը
Կազմակերպության ընդհանուր ժողովը (անդամների գլխավոր հանդիպումը) կազմակերպության վերադաս մարմինն է։ Այն ընտրում է նախագահ, վերահսկող հանձնաժողով և խորհուրդ։ Կազմակերպության ընդհանուր ժողովը որոշում է կայացնում կազմակերպության ռազմավարության վերաբերյալ (երեք տարին մեկ)։ Ռազմավարական նպատակների իրականացումը գտնվում է նախագահի պատասխանատվության տակ։ Խորհուրդը գնահատում, վերահսկում է կազմակերպության գործունեությունը։ ՔՀԶԿ-ի ընդհանուր ժողովը գումարվում  է Երևանում։
ՔՀԶԿ-ն խիստ անկուսակցական կազմակերպություն է և կապ չունի ոչ մի քաղաքական կուսակցության կամ շարժման հետ։ Այն Ֆինանսավորվում է հիմնադրամներից, անհատական նվիրատվություններով, անդամավճարներով և հրատարակությունների վաճառքից ստացված գումարով։

Ի՞նչ կարող եմ անել ես
Դառնալ ՔՀԶԿ-իանդամ։  ՔՀԶԿ-ի անդամները ցուցաբերում են գիտելիքների, փորձի և իրազեկության լայն ցանց։ Յուրաքանչյուր անդամ ներդնում է հեռանկար, որը համահունչ է ՔՀԶԿ-ի կոլեկտիվիզմի ոգուն։ Այս կազմակերպությանը անդամակցելը թույլ է տալիս միանալ անդամների աճող ցանցին, ստանալ մեր հրատարակությունների անվճար օրինակներ, տարեկան տեղեկաթերթեր քաղաքացիական հասարակության վերաբերյալ, տարածքային և գլոբալ հանդիպումներին մասնակցելու հրավերքներ իջեցված գներով։

 

top