ՔՀԶԿ-ի մասինԱնդամությունԻնտերնատուրաԾրագրերԾրագրերի լուսանկարներՀաճախ տրվող հարցերՀետադարձ կապԿապ


Google search
www www.cdcs.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԸ ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ
ՀՅՈՒՐԵՐԻ ԳԻՐՔ
ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԵՐ և ՄԱԽԹԱՆՔՆԵՐ
ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
XX-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ”
- ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԿԱՐ ԿԱՅՔԵՐ

 

:: ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ 

Հիմնադրումից ի վեր մոտ 15.000 մարդ է օգտվել մեր գործունեությունից։ Նրանց մեջ են տեղացի, փախստական կանայք, տղամարդիկ, երիտասարդներն ու երեխաները գյուղական և քաղաքային համայնքներից, ինչպես նաև երիտասարդներ, կանայք ու տղամարդիկ սփյուռքից։ Մեր շահառուների մանրամասն վերլուծությունը ներկայացված է այստեղ

Ջուլիետա Երեմյան, “Ահազանգ” ՀԿ-ի տնօրեն

Ես, Ջուլիետա Երեմյանց- Վերդյանս, բռնագաղթված Գանձակ /Կիրովաբադ/ քաղաքից 1988թ., հայ փախստականների «Ահազանգ» հկ-ի տնօրեն եմ։ 2000 թվականից համագործակցել եմ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հետ, որը բավականին մեծ աշխատանք էր տանում փախստականների հետ հայոց լեզվի, անգլերենի ուսուցման գործում։ Համակարգչային կուրսերում բավականին մեծ թվով փախստական երիտասարդներ էին սովորում, դա նրանց համար նորմալ մասնագիտություն էր։ Հրաշալին այն էր, որ կազմակերպությունը կարողանում էր աշխատատեղեր գնտել ավարտոների համար։ Կազմակերպության նախագահ՝ Սվետլանա Ասլանյանը հրաշալի մարդ և հասարակական գործիչ է։ Նա հիանալի օրինակ է ծառայում իրեն ճանաչողների համար։ Առ այսօր ես սիրով համագործակցում եմ ՔՀԶԿ-ի հետ և հանդիսանում եմ այդ կազմակերպության վարչության անդամ։

 

Էմմա Կռնատյան, ՔՀԶԿ-ի կամավոր

Ես Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունում շատ ծրագրերի եմ մասնակցել, որպես կամավոր, իսկ 1998թ. միշտ կատարել եմ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Այս կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր «Ղևոնդ Ալիշան» իրականացրել է մի շարք ծրագրեր փախստականների համար՝ ամենից կարևոր և նշանակալիցը դա «Հայոց լեզու և մշակույթ» դասընթացներն էին, փախստականները սովորում էին հայերեն լեզվով գրել դիմում, բողոք։ Այս կազմակերպության անդամները գնում էին հանրակացարաններ, որտեղ ապրում էին փախստականները և խոսում էին իրենց իրավունքների մասին։ Փախստական և տեղացի երեխաներին ինտեգրելու համար կազմակերպեցին ամառային ճամբարներ /գյուղ Սայաթ- Նովա, Նիզամ, Քասախ/, որոնք անց կացվին մի քանի տարի ամառային ամիսներին։ Պետք է նշել նաև համակարգչի և օտար լեզուների դասընթացները և այլն։ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հկ-ն ծրագրեր է իրականացրել և Երևանում և մարզերում։ Շատ երկար կարելի է գրել այս կազմակերպության գործնեության մասին։ Ես մինչ օրս համարվում եմ կազմակերպության անդամ և մասնակցում եմ բոլոր միջոցառումներին։

Գրիգոր Բադալյան, շրջանավարտ

2004թ հոկտեմբեր ամսից հաճախել եմ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» «Համայնքի զարգացման դպրոց» ծրագրի դասընթացներին։ Այդ ծրագիրը աղջիկների և տղաների համար էր, դասընթացները անցնում էին շատ հետաքրքիր և բովանդակալից։ Բոլոր առարկաները հետաքրքիր էին, բայց ինձ համար համակարգչից և անգլերենից բացի, շատ դուր եկան «Բիզնես հիմունքներ» և «Քաղաքացիական կրթություն» առարկաները։ Կարևորն այն էր, որ բացի դասընթացներից կաին նաև մշակութային ծրագրեր և մենք հաճույքով այցելում էինք ցուցահանդեսներ, թանգարաններ։ Եղել ենք Սունդուկյանի անվան ակադեմիական և Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոններում։

 

 

Աղաջանյան Մարի, շրջանավարտ

2005թ. ես լսեցի ռադիոյով հայտարարություն, որ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հկ-ն կազմակերպում է «Համայնքի զարգացման դպրոց» և հրավիրում է երիտասարդ աղջիկներին և տղաներին մասնակցելու այդ ծրագրին, որը նախատեսում էր համակարգչի, անգլերենի և 11 առարկաների ուսուցանում բարեգործական հիմունքներով։ Զարմանալին նա էր, որ այս առարկաները՝ քաղաքացիական կրթություն, գենդերի պատմություն, բիզնեսի հիմունքներ չէին անցնում ոչ մի բուհերում, և այդ ամենը անվճար։ Այդ դասընթացների ժամանակ ծանոթացա իմ հասակակից աղջիկների և տղաների հետ, ավարտելով այդ դասընթացները մինչ օրս մենք մտերիմ ընկերներ ենք։ Դասերին գնում էի մեծ հաճույքով։ Դասախոսական անձնակազմը շատ հմուտ և ջերմ էր։ Իրենք շատ հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևով էին մատուցում մեզ նյութերը։ Հետաքրքիրը այն է, որ նրանք մեզ ընդգրկում էին դասախոսության մեջ և այդպես ավելի արդյուավետ էին անցնում դասերը։ Ես շատ կուզեի, որ այս դասընթացները լինեին շարունակական, որպեսզի մյուս աղջինկերը և տղաները, որոնք հնարավորություն չունեն մասնավոր դասերի գնալ, նրանք էլ կարողանան մասնակցել նման ծրագրին և կարողանան աշխատանք գտնել։

Ստեփանյան Մարիամ, շրջանավարտ

Ես 2004թ. մասնակցել եմ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հկ-ի «Համայնքի զարգացման դպրոց» ծրագրի դասընթացների առաջին խմբում։ Մեծ ցանկություն ունեի սովորելու համակարգիչ և անգլերեն, քանի-որ աշխատանքի ընդունվելիս այդ երկու առարկայի իմացությունը պարտադիր էր։ Բացի այս երկու առարկաներից ինձ համար հայտնություն էին այնպիսի առարկաներ ինչպիսիքն էին. աշխատանքային էթիկա, հկ կառավարում, գենդերի պատմություն։ Բացի դասերից մենք մասնակցել ենք մշակութային միջոցառումների, այցելել ենք Փարաջանովի տուն- թանգարանը, մասնակցել ենք ցուցահանդեսների, տեսել ենք տարբեր բեմադրություններ։ Ես կուզենաի, որպեսզի այս դասընթացները լինեին շարունակական, քանի-որ երեք ամիսը շատ քիչ էր մեզ համար։ Շնորհիվ այս ծրագրին, ես կարողացա գտնել աշխատանք, այն էլ աշխատում եմ երկու տեղ։

 

 

Լիլիթ Պողոսյան, ՔՀԶԿ-ի ներկայացուցիչը Մասիսում

Ես Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հետ սկսեցի համագործաքցել 1998թ. մի ծրագրի շրջանակներում, որը կոչվում էր «Գյուղի կանայք քաղաքացիական հասարակությունում»։ Ծրագիրը շատ հետաքրքիր էր, կանայք հաճույքով մասնակցում էին այդ սեմինարներին, որոնք վարում էին Ա. Աբրահամյանը և Ն. Աջաբյանը։ Մասնակիցների համար կարևոր էր իմանալ, թե ինչպես գրել բիզնես պլան, ստեղծել հասարակական կազմակերպություն համապատասխան առաքելությամբ։ Դրանից հետո Մասիսում ստեղծվեց «Հասմիկ» դեռահասների և երիտասարդ կանանց օգնության հասարակական կազմակերպություն։ Այս կազմակերպությունը դարձավ այն կենտրոնը, որը շարունակեց համագործակցել ՔՀԶԿ-ի հետ մյուս ծրագրերում, օրինակ՝ «Երիտասարդ կանանց առաջնորդության ինստիտուտ», որը ավարտելուց հետո ստանալով սերտիֆիկատ, շատ աղջիկներ գտան աշխատանք։ Նշանակալից էին նաև «Քաղաքացիական հասարակության ինդեքսը Հայաստանում», «Հզորացնելով կանանց մասնակցությունը պարլամենտական ընտրություններում» և այլն։ Բացի դրանից մենք ակտիվ մասնակցել ենք ՔՀԶԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղաններին և սեմինարներին։ Ես հպարտ եմ, որ համագործակցում եմ ՔՀԶԿ-ի հետ, ճանաչում եմ այդ կազմակերպության նախագահ տիկին Ս. Ասլանյանին և մյուս անդամներին։

Գրիշա Օգանեզով, “Ահազանգ”

Oganezov GrishaС руководителем общественной организации “ Гевонд Алишан” г-жой Светланой Асланян знаком с 1989г, как активного борца за права человека, в том числе беженцев. “ Гевонд Алишан” (в дальнейшем “Центр развития гражданского общества”) была первой организацией которая занималась вопросами беженцев в Армении. Первоначальная помощь беженцам этой организацией была неоценима։ она помогала беженцам адаптироваться в общественно- политической жизни Армении. Большинство беженцев не владели армянским языком, не могли писать заявления, жалобы. Под руководством С. Асланян, президента организации, впервые в Армении были организованы и проведены курсы по изучения армянского языка, где участвовали группы разных возрастов. Также были организованы семинары по вопросам демократии и гражданского общества. При создании НПО армянских беженцев “ Агазанг “, С. Асланян была выбрана членом совета этой организации. Многие НПО желали бы иметь в своей организации такого активного и инициативного представителя. Г-жа Асланян участвовала во всех мероприятиях “Агазанга” и при этом в своей организации (ЦРГО) продолжала работать с группами беженцев, переводила и подготавливала документы по принятия их статуса, участвовала в Женевской конференции по проблемам беженцев стран СНГ, была активным членом Совета при председателе Парламента РА, за что получила грамоту. С. Асланян и члены ЦРГО участвовали в размещении беженцев в гостиницах, пансионатах, свободных квартир, с последуящим участием на судебных процессах при их незаконном выселении с данных объектов. С. Асланян активно участвует в создании демократического общества. До настоящего времени наша организация активно сотрудничает с Центром Развития Гражданского Общества не только в вопросах, касающих беженцев.

ՆԻՆԱ ԱՂԱՅԱՆ, փախստական

Ինչ՞ կարող եմ ասել այս հասարակական կազմակերպության մասին՝ իրոք հասարակական կազմակերպություն է … Այս կազմակերպության անդամ եմ դեռ 1997թ–ից, այն տարիներից, երբ մարդիկ առավել օգնության մեծ կարիգ ունեին։ Փախստական երեխաների մեծ մասը արդեն ավարտել էին դպրոցը և կանգնել դիլեմայի առջև որտե՞ ղ գնալ սովորելու, լեզվին լավ չեն տիրապետում, մասնագիտություն չունեն, ուսումը վճարովի է, իսկ ֆինանսապես ապահով չեն, ի՞նչ անեն, ինչպե՞ս վարվեն… Ու այստեղ օգնության հասավ «Ղևոնդ Ալիշան» մշակութա-լուսավորչական հասարակական կազմակերպությունը։ Սայաթ - Նովա և Նիզանի գյուղերից շուրջ 2 տասնյակ երեխաներին և ինչու չէ, նաև մեծահասակներին հնարավորություն ընձեռեց հաճախել հայոց լեզվի, պատմության և մշակույթի, համակարգչի և հաշվապահության դասընթացների։ Այս ամենը անվճար արվեց, մեծագույն սիրով ու հաճույքով։ Դասընթացներին հաճախում էին տարբեր տարիքի և ազգության մարդիկ, ինչպես օրինակ Յուլիա Շանդըբինան՝ ազգությամբ ուկրաինուհի, որի հորը Բաքվում սպանել էին թուրքերը հայի կյանքի համար պայքարելիս։ Կարելի է երկար թվարկել այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակցել էին այդ դասերին։ Դասընթացներից հետո ուսուցումը ամրապնդելու նպատակով խմբերը այցելում էին նաև Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերը, ինչպես օրինակ՝ Գառնի, Գեղարդ, Սևան։ Դա մի շատ լավ ծրագիր էր։ «Ղևոնդ Ալիշանը» հկ-ն այդ տարիներին կազմակերպեց նաև բակային ճամբար Սայաթ- Նովա գյուղում, որին մասնակցեցին շուրջ 80 երեխաներ, որոնք երբեք չէին եղել ճամբարում և միգուցե, դրանից հետո էլ երբեք ճամբար գնալու հնարավորություն չեն ունենա։ Հուսով եմ, որ «Ղևոնդ Ալիշանը» դեռ շատ նոր ծրագրեր կունենա և դեռ շատ շատերին կօգնի և երկար-երկար տարիների կյանք կունենա։

Սուսաննա Մարտիրոսյան, լրագրող

Ավելի քան 15 տարի է ես ծանոթ եմ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» (ՔՀԶԿ) հասարակական կազմակերպության գործունեությանը, այս կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերի, որոնք ուղղված են եղել մի ընդհանուր նպատակի. ժողովրդավարության ճանապարհին իր առաջի քայլերն անող մեր նորանկախ երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը։ Որպես լրագրող, բազմիցս հարցազրույցներ եմ վերցրել ՔՀԶԿ նախագահ Սվետլանա Ասլանյանից, որոնք հրապարակվել են “Իրավունք”, “Զարուհի”, “Մենք, Դուք, Նրանք ” թերթերում։ Միաժամանակ մասնակցել եմ հ/կ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի և դրանք լուսաբանել մամուլում։ Դրանք բոլորն էլ եղել են հետաքրքիր և նպատակային ծրագրեր։ Իր կարևորությամբ կառանձնացնեի դրանցից մեկը՝ « 2008 Կանանց միջազգային օրվան նվիրված համազգային շարադրությունների և պաստառների մրցույթ» ծրագիրը։ Ծրագիրը իրականացվել է ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ և իրենից ներկայացնում էր Հայաստանի մարզերի հանրակրթական դպրոցներում շարադրությունների մրցույթի անցկացում Թեքեյան կենտրոնում։ Ես այժմ էլ շարունակում եմ համագործակցել այս կազմակերպության հետ։ Հուսով եմ, որ « Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը» էլ ավելի կծավալի իր գործունեությունը ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը։

 

 

 

 

top