ՔՀԶԿ-Ի ՄԱՍԻՆ
Նոյեմբերի 27,1996թ.
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը «Ղևոնդ Ալիշան» լուսավորչական-մշակութային ընկերության իրավահաջորդն է։ Սույն որոշումն ընդունվել է ընկերության տարեկան ժողովում, որը տեղի ունեցավ 1996թ.-ի նոյեմբերի 27-ին։ Ժողովի նշանաբանն էր «ՀԿ-ներըպետքէդարձնենժողովրդավարեցմանգործընթացըանդարձելի»։
1988 թ. «Ղևոնդ Ալիշան» լուսավորչական-մշակութային ընկերության հիմնադրումից ի վեր փոխվել է մեր երկիրը, փոխվել ենք մենք և մեր երկրի ու քաղաքացիների առջև կանգնած մարտահրավերները։ Հայաստանը դարձել է անկախ պետություն և ժողովրդավարություն կառուցելու կարիք ունի։ Քաղաքացիները և քաղաքացիների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունները պետք է առաջ տանեն Հայաստանում քաղաքացիական հասարակություն կառուցելու գործընթացը և պետք է անդարձելի դարձնեն այդ գործընթացը։
Վերջին մի քանի տարիներին իր գործունեության ուղղվածությունը փոխելու շնորհիվ «Ղևոնդ Ալիշան» լուսավորչական- մշակութայաին ընկերությունը փոխել է անունը և դարձել «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»։
Այսօր, Հայաստանում քաղաքացիական հասարակություն կառուցելու գործընթացում, մենք տեսնում ենք մեր դերը որպես հասարակական կազմակերպություն, որը կհավաստիացնի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է իր իրավունքներն ու պարտականությունները և իր ներդրումն է ունենում ժողովրդավարական երկրի կառուցման մեջ։ Միաժամանակ մենք մնում ենք խիստ նվիրված մեր նախկին առաքելությանը՝ տարածել հայոց լեզուն և մշակույթը, աջակցել փախստականներին և ազգային փոքրամասնություններին մշակութային և հոգեբանական հարմարեցման գործընթացում։ Մենք նաև մնում ենք խիստ նվիրված մեր նախկին նշանաբանին՝ «Ոչ միայն հացիվ»։
Մենք լավատես ենք մեր երկրում ժողովրդավարական գաղափարների վերջնական հաղթանակի և մեր կազմակերպության առաքելության իրականացման վերաբերյալ։
Հետագա ինֆորմացիայի համար խնդրում ենք դիմել
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Փոստաին հասցե. Նալբանդյան 49, # 9
0025 ՀՀ, Երևան
Գրասենյակային հասցե. Աղայան 15, #17
0009 ՀՀ, Երևան 001
Հեռ. (37410) 56-05-44
Ֆաքս (37410) 58-56-77
Էլ. փոստ info@cdcs.am
Վեբ կայք։ http։//www.cdcs.am
Կոնտակտային անձ. Անահիտ Աբրահամյան, գործադիր տնօրեն
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (կառուցվում է)

|